Սննդաբանն անվանել է այն մթերքները, որոնք օգտակար են իմունիտետի համար


18:15 , 3 փետրվար, 2020

Սննդաբան Եվա-Մարիա ֆոն Բրուխն ավանել է 6 մթերքներ, որոնք ներգործում են մարդու իմունային համակարգի վրա եւ ազդում ինֆեկցիաներին դիմակայելու հարցում, հաղորդում է Focus-ը:

Այսպես, փորձագետը խորհուրդ է տալիս ձմռանը սպանախ ուտել, այն հարուստ է վիտամին A-ով եւ պահպանում է լորձաթաղանթների առողջությունը: Դրանից բացի, Բրուխը նշել է գազարի օգտակարության մասին, որի բաղադրության մեջ կարոտինոիդներ են մտնում, որոնք հակաօքսիդանտ հատկություն ունեն:

Սննդաբանը նաեւ խորհուրդ է տվել օգտագործել ձուկ (B խմբի վիտամինները եւ ցինկը ամրացնում են օրգանիզմի պաշտպանությունը) եւ ընկուզեղեն ու սերմեր, որոնք հարուստ են ոչ միայն ցինկով, այլ նաեւ վիտամին E-ով եւ պղնձով:

Եւս մեկ մթերք, որը իմունիտետն ամրացնելու համար պետք է ընդգրկել սննդի մեջ, դա կաղամբն է, հատկապես՝ կարմիրը: Այն հարուստ է A եւ C վիտամիններով: Չի կարելի մոռանալ նաեւ կարտեֆիլի մասին, որն ըստ Բրուխի՝ «վիտամին C-ի իսկական ռումբ է»:

Սննդաբանն ավելացրել է, որ ճարպերի շատ օգտագործումը եւ ավելորդ քաշը բերում են օրգանիզմի իմունային համակարգի աշխատանքի վատացմանը: