22:30 , 3 փետրվար, 2020Աֆրիկայի, Ասիայի կամ Եվրոպայի հարավային ցանկացած բնակչի համար գլխին բեռ կրելը բավականին տարածված բան է: Եթե նրանց հարցնեք, թե ինչու են նախընտրում իրերն այս եղանակով տեղափոխել, ապա ընդհանուր պատասխան կլինի այն, որ այդպես նրանց համար ավելի հեշտ է: Այդպե՞ս է դա:

Իսկապես, շատերին է զարմացնում, թե ինչ թեթևությամբ են երիտասարդ կանայք տեղափոխում իրենց իրերը գլխի վրա դրած: Նշենք, որ շատ քիչ են դեպքեր լինում, որ նրանք իրերը ձեռքով են տեղափոխում:
Ձեռքով իրերը տեղափոխում են միայն տղամարդիկ, իսկ կանայք՝ գլխին դրած: Նրանք ի վիճակի են այդպես երկար ճանապարհ անցնելու:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այսպես անում։
Ահա 4 հիմնական պատճառ․
Այս մեթոդի կիրառման համար անհրաժեշտ է նախնական դասընթացներ: Ոչ մի դեպքում չպետք է այն սկսել ծանր ապրանքի տեղաշարժումից: Ծանրությունը պետք է աստիճանաբար ավելանա, որպեսզի մարմինը սովորի, հակառակ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ:
Անհրաժեշտ է նաև ունենալ կտոր, որը կօգնի մեղմել ճնշումը գլխի վրա:
Այժմ այսպիսի դեպքեր դժվար է հաճախ տեսնել: Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց այս մեթոդը դադարեց տարածված լինելուց, քանի որ առարկաների տեղափոխման սուր անհրաժեշտությունը, հատկապես մեծ հեռավորությունների վրա, անհետացավ: