Nokia-ն ներկայացրել է 41 մեգապիքսել տեսախցիկով Lumia-ն


13:02 , 12 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Nokia ընկերության նոր Lumia 1020 սմարթֆոնը հագեցած է 41 մեգապիքսել տեսախցիկով: Սարքավորումը ներկայացվել է երեկ Նյու Յորքում կայացած մամլո ասուլիսում: 
Սմարթֆոնը աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով։ Հեռախոսը ներկայացվելու է երեք երանգներով՝ սպիտակ, սև և դեղին: 
Բացի բարձրորակ տեսախցիկից, սմարթֆոնը հագեցած է երկմիջուկ Krait պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը 2 գեգաբայթ է, իսկ տվյալների պահպանության ներքին հիշողությունը՝ 32 գեգաբայթ: Microsoft-ի օպերացիոն համակարգը սմարթֆոնին օժտում է ևս 7 գեգաբայթ հիշողությամբ՝ SkyDrive ծառայությունում տվյալները պահպանելու համար: