12:54 , 3 փետրվար, 2020ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բագրատ Բադալյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ: