Գերմանիայում լողացող եկեղեցի է հայտնվել


11:04 , 12 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Գերմանիայի մեծությամբ երկրորդ քաղաք Համբուրգում ստեղծվել է լռություն և հանգիստ վայելելու անսովոր հնարավորություն:Քաղաքի ժամանակակից հատվածի մոտակայքում, շուրջ 100 տարեկան նավի վրա նավաշինարարները ստեղծել են լողացող եկեղեցի` 26 մ երկարությամբ և 7 մ լայնությամբ, հաղորդում է Deutsche Welle-ը:Նոր տեսաշրժան վայրը սիրելի է դարձել ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև տեղի բնակիչների շրջանում, որոնք մեծ հաճույքով նավի վրա կատարում են մկրտություն, պսակադրություն և ուղղակի հանգստանում են:

Վերջին ժամանակներս լողացող եկեղեցին շարունակում է մնալ շնորհիվ հասարակական կազմակերպությունների, քանի որ այն նախատեսվում էր փակել ոչ բավարար ֆինանսավորման պատճառով: