ORSIS ընկերության փաստաբանին առաջարկել են հրաժարվել բողոքներից. երկու հոդվածով քրեական գործ է հարուցվել


12:35 , 3 փետրվար, 2020

Aysor.am-ը գրում է.

Ռուսական զենք մատակարարող ORSIS ընկերության շահերը Հայաստանում ներկայացնող փաստաբանի գործունեությանը՝ պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից խոչընդոտելու փաստով քրեական գործ է հարուցվել։

«Անցած տարի մրցույթի հետ կապված պատմութունը որ սկսեց, դիմողը ես էի անձամբ ԱԱԾ, օգոստոսի կեսերին - սեպտեմբերին ինձ մի քանի անգամ դիմեց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանի օգնականը՝ ասելով, որ եթե կողմերը բարիշեն, հնարավոր է, մրցույթի հարցը լուծվի: Առաջարկն այսպես էր՝ ես պետք է իմ բողոքներից հրաժարվեմ, ոչ միայն հրաժարվեմ, նաև գրեմ, որ սխալվել եմ բողոք գրելուց, ես էլ, բնականաբար մերժեցի», - Aysor.am-ին պատմեց ՀՀ-ում ORSIS ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: