01:09 , 12 հուլիս, 2013
Asekose.am-ը գրում է.
Asekose.am-ի տեղեկություններով , «Երևան» երգի և ֆիլմի պրեմիերայից հետո Ռեինկարնացիա խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը զանգեր է ստացել ինչ-որ մարդկանցից , որոնք ակնարկել են, թե «նայի ընենց չանենք, որ Երևանից դուրս գաս ու ոտդ էլ ստեղ չդնես»:
Լուրը ճշտելու նպատակով Asekose.am-ի թղթակիցը կապվել է Ռոլանդ Գասպարյանի հետ, ով չի ցանկացել խոսել այս թեմայով, պարզապես ասել է, որ իրեն` բնիկ երևանցուն ու Երևանը անկեղծ սիրողին, ոչ ոք չի կարող վախեցնել` մանավանդ Երևանի համար ասվածի ու երգածի համար:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ