Մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի հայկական հավաքականի» 25-ամյա անդամ Հովիկ Գրիգորյանը


10:20 , 3 փետրվար, 2020

Մոսկվայի «Ուրախների և հնարամիտների ակումբի հայկական հավաքական» թիմի 25-ամյա խաղացող Հովիկ Գրիգորյանը մահացել է: Այս մասին հայտնում է թիմն իր ինստագրամյան էջում:

Հիշեցնենք, որ երիտասարդ մասնակցի մոտ հունվարի 8-ին ուղեղի կաթված էր տեղի ունեցել, որից հետո նրան հոսպիտալացրել էին: Հունվարի 21-ին վերջինիս դուրս էին գրել, քանի որ նրա մոտ բարելավում էր նկատվել: Սակայն հունվարի 23-ին նրա առողջական վիճակը կրկին վատթարացել էր, որից հետո նա կոմայի մեջ էր հայտնվել:

ՈւՀԱ-ի միջազգային միությունը ցավակցություն է հայտնել Հովիկ Գրիգորյանի հարազատներին և մտերիմներին: