«Իմ քայլը» խմբակցության «իրավական գիգանտների» նախագծած «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» փաստական նկարագրություն․
1. Քայլ առաջին․ հնարավորինս կարճ ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների կատարում ՝ նախատեսելով Ազգային ժողովի իրավասությունն առանց Սահմանադրական դատարանի համաձայնության իրականացնելու սահմանադրական փոփոխություններ՝ ի հակառակ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության։Հ.Գ. Կցանկանայի լսել քաղաքական իշխանության «հիմնավորումներն» առ այն, թե որքան է նշված «երկքայլային պարզունակ կոմբինացիան» համապատասխանում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների վերջին հայտարարությանը։