Փարիզ Մոսկվա ինքնաթիռի չվերթը հետաձգվել է օդաչուների վիճաբանության պատճառով


09:23 , 3 փետրվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Air France-ի ուղևորատար ինքնաթիռը չի կարողացել ժամանակին թռչել Փարիզից Մոսկվա՝ օդաչուների խցիկում վիճաբանության պատճառով: Այդ մասին հայտնել է REN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ինքնաթիռի ուղևորներից մեկին:

Նշվում է, որ ինքնաթիռը մտել է թռիչքային գոտի, այնուհետ հետ է վերադարձել:

«Ինքնաթիռը սկսել էր մուտք գործել թռիչքային գոտի, երբ լսվեցին վեճի ձայներ օդաչուների խցիկից», - ասել է ուղևորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: