Unicode-ը նոր էմոջիներ է ներկայացրել (Video)


03:49 , 3 փետրվար, 2020

Unicode Consortium կազմակերությունը ցուցադրել է 117 նոր էմոջի, որոնք օգտատերերի համար մատչելի կլինեն 2020 թվականի երկրորդ կեսին։

Ինչպես նշել է Emojipedia-ն, այդ պատկերագրերը կկարողանան օգտագործել, մասնավորապես, iOS-ի, Android-ի, WhatsApp-ի եւ Twitter-ի օգտատերերը: Պորտալը նշել է, որ, կախված պլատֆորմից, դրանց տեսքը կարող է փոքր-ինչ տարբերվել:

Նոր պատկերների թվում, մասնավորապես, կան ժպտացող դեմք՝ արցունքով, նինձյա, մատրյոշկա, սիրտ՝ մոտ անատոմիական իսկականին, թոքեր, հապալաս, բուլղարական պղպեղ, սպիտակ արջ, փոկ, մամոնտ եւ շատ այլ բաներ: