«Պարազիտներ» ֆիլմը ստացել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի գլխավոր մրցանակը


02:48 , 3 փետրվար, 2020

Պոն Ջուն Հոն և Հան Ջին Վոն ստացել են ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակը «Պարազիտներ»  ֆիլմի համար՝ «լավագույն յուրօրինակ սցենար» անվանակարգում:

«Լավագույն ադապտացիոն սցենար» անվանակարգում հաղթել է Թայկա Վայտիտին, որը «Ջոջո նապաստակը» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է:

HBO-ի սերիալները հաղթել են մի քանի անվանակարգերում: «Ժառանգները» մրցանակ են ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ, «Բարին»՝ որպես լավագույն կատակերգական սերիալ, «Պահպանողները»՝ լավագույն նոր սերիալ:

Քրեյգ Մեյզինը «Չեռնոբիլ» սերիալի սցենարի համար մրցանակ է ստացել «սերիալի լավագույն յուրօրինակ սցենար» անվանակարգում: