Samsung-ն Apple-ից պատճենում է AirDrop գործառույթը


17:54 , 2 փետրվար, 2020

Ընկերությունը պատրաստվում է իր գործընկերոջ՝ արագորեն լուսանկարներն ու ֆայլերը փոխանցելու գործառույթի անալոգը։

XDA Developers կայքը խոսել է Samsung սմարթֆոնների նոր հնարավորության մասին, որը կհայտնվի Galaxy S20-ի ներկայացումից հետո: Quick Share տեխնոլոգիան թույլ է տալիս արագորեն ուղարկել ցանկացած ֆայլ այլ սարքերի. սա iPhone-ի AirDrop-ի նման է, բայց կա մեկ կարևոր տարբերություն:

Quick Share-ը թույլ կտա ցանկացած ֆայլ ուղարկել մեկ սմարթֆոնից մյուսը, որը գտնվում է մոտակայքում: Դա անելու համար, օրինակ, դուք պետք է ընտրեք լուսանկար պատկերասրահից և սեղմեք «կիսվել» հրամանը․ կհայտնվի մոտակա սարքերի ցուցակ: Ամենայն հավանականությամբ, այս գործառույթը կաշխատի միայն Samsung սմարթֆոնների հետ:

Ի տարբերություն AirDrop-ի, Samsung-ի Quick Share-ը մասամբ կօգտագործի ամպային ծառայությունները։  Այս կերպ դուք կարող եք ֆայլն ուղարկել ոչ միայն ձեր սմարթֆոնին, այլև Samsung SmartThings սարքերին, ինչպիսին են հեռուստացույցը: Բայց այս դեպքում մեկ ֆայլի համար սահմանը 1 GB է, և կարող եք փոխանցել ոչ ավելի, քան 2 GB մեկ օրում:

Samsung-ի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 11-ին։ Շնորհանդեսի ընթացքում կցուցադրվեն նոր  Galaxy S20-ը, ծալվող սմարթֆոնը՝ ճկուն Galaxy Z Flip էկրանով, Quick Share-ը և շատ ավելին: