Ժպտանք միասին. հետաքրքիր ու հումորային մտքեր մեր մեծերի կյանքից


21:49 , 11 հուլիս, 2013

Մեծ դերասան Հրաչյա Ներսիսյանին հարցնում են.

-Վարպետ, Ձեր  կարծիքով կյանքը առաջ էր լավ թե՞  հիմա:

Արտիստը պատասխանում է.

-Առաջ կյանքը լավ էր նման շախմատի: Թագավորը թագավորի  դեմ կկռվեր, զինվորը՝ զինվորի: Հիմա շատ է վատացել:

-Ինչո՞ վ ,-շարունակում է հարցասեր զրուցակիցը:

Հիմա նմանվել է շաշկու,

-առաջ ես գնում՝ ուտում են, հետ ես գնում՝ ուտում են, դու էլ չես ուտում ֆուկ են անում, -բացատրում է արտիստը: