Աննախադեպ ձյունը


14:40 , 1 փետրվար, 2020

Երկար տարիներ Հայաստանում ձյուն էր գալիս, բայց այն թավշյա չէր։ 2018-ի ձմեռն ընդհանրապես ցուրտ չէր ու նպաստում էր քայլերթին։

Թավշյա ձյունը վերջապես և անսպասելիորեն Հայաստան եկավ 2018-ի հեղափոխությունից հետո։ Դրանից առաջ եկած ձյունը ձմեռային չէր։ Սև էր։ Հիմա մենք արդեն ունենք սպիտակ ձյուն, և դա՝ շնորհիվ... Մի խոսքով՝ չասեմ, գիտեք, թե ում։

Աննախադեպ այս ձյունը զարկ կտա ոչ միայն գյուղատնտեսությանը, այլ նաև կնպաստի կովերի կաթնատվության աճին, փոքր եղջերավոր անասունների մերձեցմանն ու խոշորների բազմացմանը։ Եվ այդ ամենը... Մի խոսքով՝ գիտեք, թե ում։