Tert.am-ը գրում է.
Երևանի հ. 195 ավագ դպրոցում Արցախի հերոսներին նվիրված ցուցատախտակից հեռացրել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի նկարները:
Tert.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը չհերքեց, որ ցուցատախտակից նկարները հեռացվել են: Ըստ նրա՝ դրանք հանվել են վերանորոգելու նպատակով:
«Ճիշտն ասած չգիտեմ, թե կոնկրետ, որ հերոսների նկարներն են հեռացրել, ինձ ասեցին, որ այնտեղ մի քանի հատ նկարներ կան, որոնք փչացել են և պետք է հանենք, վերանորոգենք, ես էլ ասեցի՝ դե որ փչացել է՝ հանենք, փոխենք: Ինձ չեն ասել ում նկարներ են, թույլտվություն են խնդրել՝ թույլատրել եմ: Միտումնավոր ոչինչ չկա, եթե հերոս է՝ հերոս, եթե ոչ՝ ոչ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: