Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հղի է


13:00 , 1 փետրվար, 2020

Մոսկվաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հղի է։ Այս մասին վերջինս հայտնել է Ինստագրամում փորիկով լուսանկար հրապարակելով․ «Շնորհակալ եմ, Տեր Աստված, որ իրականացնում ես ամենաբաղձալի երազանքները»:

Հիշեցնենք, որ Գոհարը դեռ Ամանորին սիրելիի հետ լուսանկար էր հրապարակել՝ ակնարկելով, որ իր սիրտը զբաղված է: Նա երբեմն պատմում է իր ընտրյալի մասին, բայց չի ցանկանում այլևս հանրայնացնել անձնական կյանքը: