Փաստորեն, իրավացիորեն հայտնել ա, որ ժողովրդի` բազմաչարչար, արդար, ժուժկալ ու համեստ վարչապետը բյուջեից $10,000-ի խավիար է գնում ու հեչ վեջին չէ. Արթուր Դանիելյան


22:33 , 31 հունվար, 2020

Իրավիճակի աբսուրդը՝ Narek Samsonyanը պնդում է, որ վարչապետի տիկինը իր դստեր համար $3000-ով մի քանի անգամ սև խավիար է գնել պետբյուջեի հաշվին: ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցում ու Սամսոնյանին ներգրավում է որպես վկա ու պահանջում է, որ նա բացահայտի իր աղբյուրը!! Չեն ասում՝ այ տղա, սուտ ես խոսում, զրպարտել ես բան... ասում են՝ աղբյուրդ ասա, որ պատժենք էն նենգ մարդուն, ով քեզ, փաստորեն իրավացիորեն, հայտնել ա, որ ժողովրդի` բազմաչարչար, արդար, ժուժկալ ու համեստ վարչապետը բյուջեից $10,000-ի խավիար է գնում ու հեչ վեջին չէ:

Հ.Գ. հանուն արդարության նշեմ, որ Սամսոնյանը իրոք զրպարտել ա, կիլոն 3000 չէր, մի փոքր կլորացրել ա: