Facebook-ը նոր կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությանը հակազդելու միջոցներ Է ձեռնարկել


22:15 , 31 հունվար, 2020

Facebook-ը միջոցներ է ձեռնարկել սոցիալական ցանցում և իրեն պատկանող Instagram-ում 2019nCoV կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը սահմանափակելու նպատակով: Այդ մասին ասված է Facebook-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ընկերությունը թվարկել է մի շարք քայլեր, որոնց միջոցով մտադիր է օգնել օգտատերերին ավելի արժանահավատ տեղեկատվություն ստանալու այդ կորոնավիրուսի վերաբերյալ: Դրա համար պլանավորվում է կիրառել փաստագիտական ստուգման ալգորիթմը, որը կօգնի բացահայտելու ստահոդ տեղեկությունները և սահմանափակելու դրանց տարածումը Facebook-ում և Instagram-ում: Facebook-ը խոստանում է ստուգումների արդյունքների մասին տեղեկացնել այն օգտատերերին, որոնք կփորձեն ոչ դիտավորյալ հաղորդակից դարձնել ոչ հավաստի կոնտենտին: Ընկերությունը նաև պատրաստվում է սոցիալական ցանցերից հեռացնել 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման միջոցների վերաբերյալ սուտ տեղեկությունները: