«Ջերմություն ստուգելը բավարար չէ»․ քաղաքացիները՝ կորոնավիրուսի մասին (Video)


20:02 , 31 հունվար, 2020

Factor.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի կապակցությամբ միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Ու թեև Հայաստանում վարակակիրներ չկան, Չինաստանից ժամանողներին օդանավակայանում ստուգում են և առայժմ ուևորահոսքը չեն սահմանափակում։

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով խնդրին, ասաց, որ բժշկական դիմակ կրելու անհրաժեշտություն չկա և որ չինական արտադրողի հետ պայմանավորվածություն ունեն՝ կորոնավիրուսի թեստը ձեռք բերելու համար։

Factor.am-ը փորձել է պարզել, թե ինչ են այս մասին մտածում մեր համաքաղաքացիները։ Արդյոք անհանգստանու՞մ են և ըստ նրանց՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ Հայաստանը համաճարակային գոտուց դուրս պահելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում: