Մեգան Մարքլին «ամոթալի» պահվածքի համար մինի-Քարդաշյան են անվանել


19:15 , 31 հունվար, 2020

Բրիտանացի հանրահայտ հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը, որը հայտնի է հայտնիների մասին իր անկեղծ հայտարարություններով, Մեգան Մարքլին անվանել է մինի-Քարդաշյան՝ «ամոթալի» պահվածքի համար: Նրա խոսքերը մեջբերում է The Sun-ը:

Մորգանի կարծիքով, արքայազն Հարիի կինն իր գործողություններով չի կարողանա այնպիսի տպավորություն թողնել, ինչպիսին նախկինում արքայադուստր Դիանայինն էր: «Նա կվերածվի Քիմ Քարդաշյանի թագավորական մինի կրկնօրինակի՝ այդ կարգավիճակին բնորոշ ամոթալի հետևանքներով»,- մեկնաբանել է նա:

Հեռուստահաղորդավարը Հարիին և նրա կնոջը մեղադրել է նարցիսիզմի և եսակենտրոնության մեջ և նրանց տեղափոխությունը Կանադա անվանել «Մեգանին մեծ աստղ դարձնելու փորձ»:

Մորգանը նաև վրդովվել է, որ Եղիսաբեթ II-ը զույգին թույլատրել է իրենց «հանրահայտ մարդկանց նման» պահել՝ վաստակելով արքայական անցյալով: Նրա կարծիքով, վերը նշվածը «միապետության վերջի սկիզբն է»:

Հունվարի 8-ին արքայազն Հարին և Մեգան Մարքլը հայտարարեցին թագավորական արտոնություններից և թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից հրաժարվելու մասին: Նրանք հայտարարեցին, որ մտադիր են ապագայում ֆինանսապես անկախ լինել: