Դարձի եկեք քանի շատ ուշ չի


18:48 , 31 հունվար, 2020

Եվրոպամետ զանգվածին.

Դուք նրանցից էք ովքեր հայ ազգին տանում եք թուրքացման: Ձեր նմանների համար մահմեդական թուրքիան, որը իրագործեց ցեղասպանություն, ավելի նախընտրելի է քան քրիստոնյա Ռուսաստանը: Առաջ անցնելով ասեմ որ Դուք այդպես էլ հրաժեշտ կտաք աշխարհին ու կյանքին բայց Հայաստանը թուրքիայի բարեկամ, կամ ռազմավարական ընկեր երբեք չէք տեսնի: Ընդհակառակը Դուք դեռ կհասցնեք տեսնել Հայաստանին ու Ռուսաստանին էլ ավելի ջերմ ու կառուցողական իրավիճակում: Իսկ ինչ մնում է Ձեր Եվրոպական գաղափարին որ այս պահին Հայաստանի գլխին թուրքական սպառնալիք չկա ապա չարեչար սխալվում էք, Հայաստանը պատերազմական վիճակում է ադրբեջանի հետ հետևաբար և թուրքիայի հետ: Իսկ վտանգ չկա այն պատճառով որ թուրքերը շան նման վախենում են Ռուսական 102 րդ ռազմական բազայի ներկայությունից: Դարձի եկեք քանի շատ ուշ չի...

Հ.Գ. Ցեղակրոնի համար ռուս մեծ ժողովուրդը հայության միակ բնական դաշնակիցն է: Գարեգին ՆԺԴԵՀ