Թուրքիայի նախագահը ակնարկել է, որ կարող են Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնել


20:44 , 31 հունվար, 2020

Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ քաղաքում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին խոսելիս բավականին կոշտ դիրքորոշմամբ է հանդես եկել։

Մեղադրելով Ռուսաստանին ձեռք բերված համաձայնություններին հավատարիմ չմնալու մեջ՝ Էրդողանը ընդգծել է, որ Սիրիայում տեղի ունեցող ամեն մի զարգացում իրենց համար կարևոր է այնքան, որքան կարևոր են Թուրքիայի սահմանների ներսում տեղի ունեցող իրադարձությունները։

Նա շեշտել է, որ իրենք հանդիսատեսի կարգավիճակով չեն հետևելու դեպքերի ընթացքին, այլ ակտիվ կերպով միջամտելու են՝ ընդհուպ մինչև անհրաժեշտության դեպքում չեն խուսափելու ռազմական ուժ կիրառել։