21:17 , 31 հունվար, 2020Tert.am-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգում փլվել է «Петербургский» մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության տարածած հայտարարությանը:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել շենքի ապամոնտաժման ժամանակ: Փլատակների տակ հնարավոր է` աշխատողներ մնացած լինեն:
Փլուզման ընդհանուր տարածքը կարող է 25-28 հազար քմ լինել:
Դեպքի վայրում աշխատում է 68 փրկարար և 18 միավոր տեխնիկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ