Երևի կորոնավիրուսի դեմ համաշխարհային միջոցառումները չափազանցված են. մեր նախարարի ընկերն ավելի լավ ա հասկանում իրավիճակից


16:31 , 31 հունվար, 2020

Ուրեմն մեր երկրի առողջապահության նախարարն էսօր ՓՈՂՈՑՈՒՄ պատահական հանդիպել ա 3 օր առաջ Շանհայից վերադարձած իր ծանոթին, ով ասել ա, որ ինքը գտնվում է ՊԱՏՇԱՃ հսկողության տակ, ու այլ տեղեկություններ ա հաղորդել նախարարին կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության մասին։ Դե, նախարարն էլ՝ որպես ժողովրդական նախարար, կիսվել ա էդ ինֆորմացիայով ազգի հետ։

Զուտ դիտարկում․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հռչակել ա առողջապահական գլոբալ արտակարգ սպառնալիք, հարևան Թուրքիան ռազմական օդանավ ա ուղարկել Չինաստան իր և Ադրբեջանի քաղաքացիներին էվակուացնելու համար, ովքեր Թուրքիայում իզոլացված տարածքում պետք ա 14 օր ապրեն կարանտինում, իսկ հետո արդեն կարողանան խառնվել հասարակությանը։ Ռուսաստանն էլ, ի դեպ, ցամաքային սահմանն ա փակել Չինաստանի հետ։

Գուցե էս բոլոր միջոցառումները չափազանցված են, ու մեր նախարարի ընկերն ավելի լավ ա հասկանում իրավիճակից։ Չգիտեմ․․․