Գյումրուց զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել


20:48 , 11 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

Գյումրու զինկոմիսարիատից այսօր դուրս եկած, զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Գյումրի-Երևան ճանապարհին: Այս տեղեկություննAysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Մամուլի քարտուղարի խոսքով` զորակոչկներից ոչ մեկը չի վնասվել. «Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու թռել է դեպի աջ: Բայց, փառք Աստծո, ոչ ոք չի վնասվել: Դեպքից հետո էլ այն վերադարձվել է երթևեկելի տարածքը ու շարունակել է ճանապարհը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: