Երևան-Գյումրի ավտոճանապարհին BMW X5 մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կա 3 վիրավոր. Shamshyan.com


13:58 , 31 հունվար, 2020

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ 


Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում BMW X5 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-հարավ նորակառույց ավտոճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։