Ծիծաղեցնել Ջոկերին․ ռուս պրանկերներ Վովան եւ Լեքսուսը զանգահարել են Խոակին Ֆենիքսին (Video)


10:20 , 31 հունվար, 2020

Ռուս պրանկերներ Վովան եւ Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցովը եւ Ալեքսեյ Ստոլյարովը) զանգահարել են հոլիվուդյան դերասան Խոակին Ֆենիքսին՝ ներկայանալով շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի անունից: Շրջակա միջավայրի 17-ամյա պաշտպանի եւ նրա հոր՝ Սվանտե Թունբերգի անունից «Ջոկերի» աստղին նրանք առաջարկել են մասնակցել «Աստղերը կփրկեն Երկիրը» արշավին: Ֆենիքսի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունների հիման վրա բլոգերները մուլտֆիլմ են պատրաստել եւ հրապարակել իրենց YouTube-ալիքում:

«Ես պլանավորում եմ գործարկել «Աստղերը կփրկեն Երկիրը» նոր ընկերությունը, որը լինելու է իմ եւ հայտնի մարդկանց համագործակցության արդյունքում։ Այժմ գյուղատնտեսության մեջ քիչ են խոսում կենդանիների իրավունքների մասին: Այդ հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի», - «Գրետա»-ն ասել է դերասանին։

Ավելի ուշ Կուզնեցովը պարզաբանել է, որ Թունբերգի դերը խաղացել է իրենց ծանոթը, իսկ էկոակտիվիստուհու հոր ձայնով խոսել է Ստոլյարովը, հաղորդում է «РИА «Новости»-ին:

Խոսակցությանը մասնակցել է նաեւ Ֆենիքսի հարսնացուն՝ դերասանուհի Ռունի Մարան, որին նա ներգրավել է կարեւոր խնդրի քննարկմանը: Ուշադիր լսելով պրանկերներին՝ նրանք խոստացել են մասնակցել արշավին եւ ցանկացած հնարավորության դեպքում օգնեն ակտիվիստներին։

Երբ «հայր» Թունբերգը փորձել է կրկնել Ջոքերի ծիծաղը, պրանկեր աղջիկը նրան վատ դերասան է անվանել, ինչից հետո կապի մյուս կողմում կրակոցներ են հնչել: Միայն այդ ժամանակ են Ֆենիքսն ու Մարան հասկացել, որ դա պրանկ է, որն անվանել են «հոյակապ»։

«Աստված իմ, սա պրանկ է։ Մեզ խաբեցին... դա հիանալի էր։ Ապրեք, տղերք», - փոքրիկ դադարից հետո գուշակել է դերասանը։  Նա շնորհակալություն է հայտնել պրանկերներին՝ նշելով, որ այժմ հնարավոր է կակազի։

Ի դեպ, 2018թ․-ի մայիսին նույն պրանկերները զանգահարել են Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա արտգործնախարար Բորիս Ջոնսոնին (այժմ նա արդեն վարչապետ է) եւ ամբողջ կես ժամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զրուցել են նրա հետ։