«Չիստկա»՝ Վլադիմիր Կարապետյանից հետո. Նա սեփական «մինի» թիմ էր ձևավորել. «Փաստ»


10:07 , 31 հունվար, 2020

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հունվարի սկզբին սեփական դիմումի համաձայն հրաժարական ներկայացրեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Մոտ մեկ տարի աշխատելով Փաշինյանի մոտ՝ Կարապետյանը կարողացել էր կառավարության ներսում և պետական ապարատում սեփական «մինի» թիմը ձևավորել՝ վստահելի մարդկանցով, որոնք, ի դեպ, ըստ թերթի տեղեկությունների, պարբերաբար Կարապետյանի համար տեղեկատվություն էին ապահովում։

Վլադիմիր Կարապետյանի հեռանալուց հետո իշխանության տարբեր օղակներ աստիճանաբար փորձում են ազատվել «կարապետյանականներից», մի խոսքով՝ իշխանության ներսում յուրատեսակ «չիստկա» է սկսվել. տարբեր պատճառաբանություններով քիչ-քիչ աշխատանքից ազատվում են նրա հետ ասոցացվող բոլոր անձինք, որոնց «պրոտեժեն» եղել է Կարապետյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: