Մխիթարյանը, Կլոպն ու «Բորուսիա»-ի մարզումը՝ Շվեյցարիայում


19:45 , 11 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքը:

Այսօր թիմը մարզում է անցկացրել Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաքում, որտեղ հիանալի պայմանաններ են ստեղծված մարզումների համար:

«Բորուսիա»-ի պաշտոնական կայքը ներկայացրել է լուսանկարներ՝ մարզումից: