Խանութի աշխատողը մեկ հարվածով սպանել է հաճախորդին, որին կասկածել է մեկ տուփ սուրճի գողության մեջ (Video)


01:08 , 31 հունվար, 2020

Մոսկվայի խանութներից մեկի գանձապահը հարված է հասցրել հաճախորդներից մեկին, որը վերջինիս համար դարձել է մահացու։

Գանձապահը հարված է հասցրել 39-ամյա մի տղամարդու, որը ըստ նրա մեկ տուփ սուրճ էր գողացել։ Արդյունքում հաճախորդը մահացել է։ Նախնական տվյալների համաձայն հարվածի պատճառով վնասվել է տղամարդու փայծաղը, որն էլ դարձել է մահվան պատճառ։