Facebook ի օգտատերերի թիվը հասել է մինչև 2,5 միլիարդի


00:00 , 31 հունվար, 2020

Facebook սոցիալական ցանց պարբերաբար այցելող մարդկանց թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 8%-ով և հասել 2,5 միլիարդի, հայտնում է Deadline-ը:

Խոսքը այն օգտատերերի մասին է, որոնք ամսական գոնե մեկ անգամ մտնում են սոցիալական ցանց: Նշվում է նաև, որ ընկերության եկամուտը 2019 թվականին կազմել է 70.697 մլրդ դոլար՝ 2018 թվականի համեմատ աճելով 27 տոկոսով: Այնուամենայնիվ, ընկերության նույն ժամանակահատվածի մաքուր շահույթը կրճատվել է 16% -ով՝ 22.112 միլիարդ դոլարից հասնելով 18,485 միլիարդ դոլարի: