Facebook-ն ավելի քան 500 մլն դոլար կվճարի դեմքերի ճանաչման հայցի պատճառով


21:01 , 30 հունվար, 2020

Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը 550 միլիոն դոլար կվճարի դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման կապակցությամբ Իլինոյսի նահանգի բնակիչների կոլեկտիվ հայցի կարգավորման համար: Այդ մասին հայտնել է New York Times թերթը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook-ը սոցիալական ցանցում այլեւս ավտոմատ չի օգտագործի դեմքերի ճանաչման տեխնոլոգիան:

Facebook-ի ֆինանսական տնօրեն Դեւիդ Վեներն ընդգծել է, որ ընկերությունը «որոշել է կարգավորման հասնել ի շահ հանրակցության եւ իր բաժնետերերի»: 2015 թվականին Իլինոյսի նահանգի բնակիչները կոլեկտիվ հայց էին հարուցել Facebook-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով օրենքի խախտման մեջ կենսաչափական տվյալների հավաքման համար դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նվոստին: