Նավասարդ արք Կճոյանին առաջադրենք ԱԺ պատգամավորության թեկնածու և պայքարենք, որ նա անպայման ընտրվի...


19:05 , 11 հուլիս, 2013

Հյուսիսային պողոտայում ,,Մենք ենք այս երկրի վաղվա տերը,, նախաձեռնությունը Նավասարդ արք. Կճոյանին կարգալույծ անելու ստորագրահավաք է սկսել... Կարծում եմ, որ անհեռանկար և ոչինչ ասող քայլ է, քանի որ Վեհափառը երբեք չի անսա ստորագրողների պահանջին: Ուստի, ես ավելի գործնական առաջարկություն ունեմ. թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թափուր տեղ է ձևավորվել՝ Մաքսիմ Հակոբյանի որդու՝ մարզպետ նշանակվելուց հետո: Փոխենք նամակի բովանդակությունն ու Նավասարդ արք Կճոյանին առաջադրենք ԱԺ պատգամավորության թեկնածու և պայքարենք, որ նա անպայման ընտրվի... Այսպես եկեղեցին կազատվի նրանից, իսկ ԱԺ-ն հերթական մեծահարուստ և սկանդալային պատգամավորը կունենա... Կարևորը, որ այլևս նա չի լինի հանրային ուշադրության կենտրոնում: