Սահմանադրական փոփոխությունների իշխանական հանձնաժողովի կազմը ինձ հիշեցնում է Փաշինյանի կոստյումի դիզայներների և դերձակների մասնագիտացված խմբակ


15:31 , 30 հունվար, 2020

Թող ներեն ինձ իմ գործընկերները, որոնց ես շատ հարգում եմ, բայց ստիպված եմ արձանագրել մեկ կարևոր փաստ. սահմանադրական փոփոխությունների իշխանական հանձնաժողովի կազմն ինձ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կոստյումի դիզայներների և դերձակների մասնագիտացված խմբակ։

Այս հանձնաժողովի կազմում ընդգրկել են կամ քաղաքական գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչներ, կամ էլ «սաբոտաժ անող» պետական կառավարման համակարգում աշխատող իրավաբան գիտնականներ։

Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ համաձայնության կարելի է գալ քաղաքական առևտրի միջոցով, իսկ հանրային ծառայող իրավաբան գիտնականները կկատարեն իշխանության հրահանգները։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հանձնաժողովում առհասարակ ընդգրկված չեն։

Հ.Գ. Չեմ սիրում սխալվել, բայց սա այն հազվագյուտ իրավիճակներից է, որ անկեղծ ցանկանում եմ սխալվել իմ կանխատեսումներում։