18:30 , 30 հունվար, 2020Մեծանուն գրող և դերասան Վահրամ Փափազյանը մեծանուն հայ է, ում խոհերով դեռ երկար են դաստիարակվելու սերունդներ։ Առաջարկում ենք ծանոթանալ մեծագույն վարպետի 12 ամենադիպուկ մտքերին, որոնք կշրջեն մարդու մտածողությունն ու կսովորեցնեն մարդ մնալ։
1. Սերը հավատի արտահայտությունն է, իսկ հավատը՝ մարդ մնալու կարևորագույն պայմանը:
2. Ոչինչ չկա ավելի վանող, ինչքան քաղաքավարությամբ քողարկված գռեհկությունը:
3 Եվ անհամար են մարդկային զգացումները, ինչպես անսահման է մարդու զգալու կարողությունը:
4. Սրիկայությունը վախկոտ է լինում:
5. Ոճիրը, խղճի ձայնի նախադուռը լինելով, իր սաղմնային վիճակում անգամ գեհենի նախահամը ունի:
6. Մարդը թշվառ է, սակայն փառավոր է այդ թշվառությամբ, քանի որ ջանում է ազատվել նրանից:
7. Մեծ լինելու միակ պայմանը մարդու համար իր ոչնչությունը հասկանալն է:
8. Մարդկանցից երջանիկ է միայն նա, ով գոհ է իր վիճակից ու երկրպագում է արդեն եղածին:
9. Հերոսությունը ոչ թե անհնարինը հնարավոր դարձնելու, այլ անխուսափելիին ենթարկվելու մեջ է:
10. Զավակը, ինչքան էլ մեծանա տարիքով, երեխա է իր մոր համար:
11. Ինքն իրեն լավ ճանաչելով է, որ կարելի է ուրիշին ճանաչել։
12. Արվեստը մեծ է, ինչպես աշխարհը, և պարզ, ինչպես ճշմարտությունը. այդպես էլ պետք է լինի մարդու հոգին։