«Դեպի Հայաստան արտարժույթի մեծ ներհոսքը շարունակվում է». Փաշինյան


14:12 , 30 հունվար, 2020

Կենտրոնական բանկն այսօր արտարժույթի շուկայից իրականացրել է 15 միլիոն դոլարի գնում:

Այսպիսով՝ այս տարվա ընթացքում շուկայից գնված դոլարի ծավալը հասավ 20 միլիոնի:

Սա վկայում է, որ դեպի Հայաստան արտարժույթի մեծ ներհոսքը շարունակվում է: Սա նշանակում է, որ լավ տնտեսական տարի ենք սկսել: Դուխով:)