Նիկոլ Փաշինյանը նախընտրեց կրկեսը, որը չգիտեմ, թե որքանով է համապատասխանում իրավական պետության տրամաբանությանը


13:32 , 30 հունվար, 2020

Նիկոլ Փաշինյանը կարող էր Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անել սահմանադրական փոփոխությունների և դատական համակարգում ֆունդամենտալ ռեֆորմ իրականացնելու միջոցով։ Միգուցե սա երկար, բայց արդյունավետ և արժեքաստեղծ գործընթաց կլիներ։ Մարդիկ նրան կմեղադրեին դանդաղկոտության և անվճռականության մեջ, բայց փոխարենը պետությունը որակական նոր լիցքեր կստանար։

Նիկոլ Փաշինյանը նախընտրեց կրկեսը, որը չգիտեմ, թե որքանով է համապատասխանում իրավական պետության տրամաբանությանը։