Հանրապետության տարածքում հունվարի 31-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի


13:25 , 30 հունվար, 2020
Հանրապետության տարածքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, հունվարի 30-31-ն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝ հունվարի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում