Լավ, չեմ հասկանում, Փաշինյանի շրջապատում գոնե մեկ չքծնող ու մասնագետ հոգի չկա՞, որ ձեռքից բռնի, ասի՝ վերջ, ստոպ, էդի խաղալիք չի, սա պետություն ա


11:33 , 30 հունվար, 2020

Լավ, չեմ հասկանում, Փաշինյանի շրջապատում գոնե մեկ չքծնող ու մասնագետ հոգի չկա՞, որ իրան ասի, որ այսպիսի ցուցումներն ուժայիններին պաշտոնական դիրքի չարաշահում է ու վարչապետի լիազորություններից դուրս է։

Մեկը չկա՞, որ ասի՝ ոչ միայն քեզ ես էս հակապետական քայլերով խորտակում, այլ նաև ամբողջ ուժային համակարգը դարձնում ես ապագա անօրինականության հանցակից։

Մեկը չկա՞, որ ասի՝ ախպեր, բացի քո անձնական քմահաճույքից՝ ստեղ պետություն կա, ազգային անվտանգությաւն կա, հազար ու մի խնդիր կա։

Մեկը չկա՞, ձեռքից բռնի, ասի՝ վերջ, ստոպ, էդի խաղալիք չի, սա պետություն ա։