Արդեն հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյան է փաստարկում ու հաստատում, որ հայկական կողմն իր առջև դրված խնդիրները լուծել է


10:47 , 30 հունվար, 2020

Հիշո՞ւմ եք, թե ինպես էին տարիներ շարունակ շատերիս ուղեղները, ցավոք սրտի, մեծ հաջողությամբ «լվացվում», ոչ ասֆալտին, այլ լվացքի համար նախատեսված պարաններին փռվում և ստահոդ քամիներին տրվում առ այն, որ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ «մեր երեխեքին մատաղ են արել», «800»...

Ազգային ժողովում ստեղծված Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների նախնական արդյունքում պարզ է դառնում, որ արդեն հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյան է, որ փաստարկում ու հաստատում է այն հանգամանքը, թե հայկական կողմն իր առջև դրված խնդիրները լուծել է։

Որպես արդեն շատ վաղուց օդում կախված ինֆորմացիա մտորումների համար` կառաջարկեի ուղեղի վարժանք, որը գրեթե երբեք ուշ չէ կատարելը։ Արդյոք ովքե՞ր կլինեին ազգի բարոյական նկարագրի` ազգային անվտանգության համար ուղիղ սպառնալիք հանդիսացող, այն էլ՝ Ապրիլյանի դեռ պատերազմական դրության պայմաններում նմանատիպ ստահոդ, դավադիր, պառակտիչ ասեկոսեներ տարածողները:

Ինչո՞ւ էին մեր մարդկանց մեջ թշնամանք տարածում բանակի հրամանատարական կազմի, գործող իշխանության նկատմամբ, անվստահություն սերմանում Զինված ուժերի հանդեպ, թերարժեքության զգացումի թունավոր հատիկը դնում մարդկանց հոգիների մեջ Հայաստանի նորագույն պատմության մեջ կայացված հերթական, երկրորդ հաղթանակի պայմաններում։

Հ.Գ. Կառաջարկեի լսել նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Աժ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի երեկվա ճեպազրույցը։