Հանքավանի «Շողիկ» ճամբարում մի սեքսապաթոլոգ «կրթական» ծրագրի շրջանակներում երեխաների համար դասախոսություն է կարդացել


17:14 , 11 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն է վերահասցեագրվել Ազգային անվտանգության խորհրդից, ապա նաև Արդադատության խորհրդից դիմում-ահազանգ, որ անցած տարի Հանքավանի «Շողիկ» ճամբարում բժիշկ-սեթքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը երիտասարդների համար (որոնց թվում նաև երեխաներ են եղել) «Սեռական առողջության հիմքերը» թեմայով դասախոսություն է կարդացել ՝ «սլայդների» և դիդակտիկ այլ նյութերի միջոցով:

Բողոքը ներկայացրել է Արագածոտնի մարզի «Հայ ավետարանական եկեղեցի» կրոնական կազմակերպության ինչպես նաև «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության» Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արմեն Միքայելյանը՝ Արագածավանի բնակչուհի Մարիամ Մարտիրոսյանի բողոքի հիման վրա: Աղջիկը նշել է, որ անձամբ իրենից ճամբարի կրթական ծրագրի ներկայացուցիչները համաձայնություն չեն տվել, նախապես չեն տեղեկացել դասախոսության մասին, մինչդեռ երկու ներկայացուցիչները նշել են, որ դիդակտիկ նյութերով իրականացվող սեռադաստիարակությանը նվիրված դասախոսությունն իրականացվել է ՝ «համաձայն նրանց համաձայնության»:

«Համընդհանուր բոլորին՝ տղա և աղջիկ հրավիրել են դահլիճ, և սկսել դասախոսութուն՝ սլայդների գործածությամբ»,- իր գրավոր բացատրության մեջ նշել է Մարիամը ու հավելել, որ ինքը՝ որպես քրիստոնյա, դեմ է նման դասախոսություններին, քանի որ դրանք վայել չեն «մեր ազգին» ու երիտասարդությանը: Նա նաև նշել է, որ եթե իր ընտանիքն իմանա, որ նման դասախոսության է մասնացել, խնդիրներ կունենա:

Մի խումբ երիտասարդներ ևս՝ Վ.Վահանյանը, Ս.Ավանեսովը և այլք, ևս հաստատել են, որ «Շողիկ» ճամբարում ականատես են եղել անընդունելի երևույթի և նշել, որ բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամյանը, խոսել է պահպանակների օգտագործման, սեռական վարակների, կուսության, սեռական հարաբերության ժամանակ առաջած այլ երևույթների մասին:

Արմեն Միքայելյանը, ով տեղ է հասցրել ահազանգը, նշել է, որ ճամբարի ծրագրերը նախապես հաստատվում են,սակայն ավելեցրել, որ դրա վերաբերյալ որոշ կասկածներ ունի:

Վարչական վարույթի շրջանակներում սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը բացատրություն է տվել, որ իր դասախոսության նյութերը տեղադրված են համապատասխան կայքում, որ այն իրականացրել է հասարակական հիմքունքներով, որ ծրագիրը մշակվել է մասագետների՝ սեքսապաթոլոգների ու հոգեբանների կողմից և նախատեսված է դեռահասների համար՝ անկախ սեռերի տարբերությունից:

Ըստ բժշկի՝ ներկաների մոտ դասախոսությունն առաջացրել է բուռն հետաքրքրություն, ինչն արտահայվել է բաց և անկեղծ հարցերով և ավարտվել՝ բուռն ծափահարություններով: Բժիշկը ևս չի ժխտել, որ նկատել է ներկաներից մի քանիսի «ագրեսիվ» և մերժողական վերաբերմունքը:

Բժիշկը չի ընդունել նրանց պնդումները, որ իր դասախոսությունը որաշակի այլասերում է պարունակում, ինչի մասին պնդել են դժգոհողները և նշել, որ դասախոսությունում ներկայցվել են թեմային նվիրված գիտահանրամատչելի նյութեր:

Ընկերակցության ներկայացուցիչ Գևորգ Գասպարյանն էլ բացտրություն է տվել , որ ինքն էր առաջարկել, որպեսզի դասախոսությունը վարի Վրեժ Շահրամանյանը, նշել, որ սեռադաստիարական դասախոսությունն ընթացել է իր հսկողության ներքո և նախապես ուսումնասիրվել է իր կողմից:

Եկեղեցու ներկայացուցիչը հայտնել է, որ երիտասարդներն ունեցել են ազատ ընտրություն՝ մասնացելու կամ չմասնակցելու:

Արդարադատության նախարությունը տեղեկացնում է, որ «Հայ ավետարանչական ընկերակցության» Հայաստանի մասնաճյուղի կողմից 2009-2016 թթ. իրականացվող «Բարեկեցիկ պայմաններ» ծրագրի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ համաձայն ծրագրի «Ճամբարային կազմակերպում» բաժնի՝ երեխաներն օրական չորս անգամ բարձրորակ սնունդ են ընդունում, ներգրավվում են տարբեր միջոցառումներում, խաղերում ու ձեռնարկներում: 
ԱՆ-ն պարզել է, որ ծրագրում ճամբարում կրթական ծրագրերի կազմակերպման կամ իրականացման վերաբերյալ տվյալները բացակայում է, մինչդեռ «Բարեգործության մասին» օրենքի պահանջների համաձայն՝ պետք է նկարագրվեն ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, նշվեն դրանց կատարողներն ու ստացողները:

ԱՆ աշխատակազմի օրինականության վերասհսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը եզրակացրել է, որ Վրեժ Շահրամանյանի սեռադաստիարկչական դասախոսությունը որպես կրթական ծրագիր՝ ծրագրով չի նախատեսվել:
«Հարկ ենք համարում նշել, որ ծրագրի՝ «մեծ ճամբարի» ստացողներն են երեխաները»,- նշված է Ան եզրակացության մեջ և հավելվում, որ դա հակասում է «Երեխայի մասին» ՀՀ օրենքին, (որն ասում է, որ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք , բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով գործունակություն է ձեռք բերել ու գործունակ ճանաչվել ավել վաղ), իսկ Ընկերակցության կողմից վարչական մարմնին ներկայացրած ցուցակում ընդգրկված անձանց տվյալներում եղել են ոչ միայն 1981, 1987, 1991, այլևս 1994 թ. ծնված 18 տարին չլրացած անձինք:

Ելնելով սրանից, նախարարությունն առաջարկել է Ընկերակցությանը ուշադրություն դարձնել «Խղճի ազատությանև կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համապատասխան հոդվածին, որն ասում է, որ երեխաների հետ կրոնական ուսուցումը իրականացվում է նրանց ծնողների համաձայնությամբ:
Ապագայում նման բարեգորական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող Ճամբարների շահառուների մոտ սեռական դաստիարակություն ծրագրի նկատմամբ հետաքրքրություն արժանանալու դեպքում նախարարությունը խորհուրդ է տվել ուշադրության արժանացնել Կրթության և գիտութան նախարար Սրմեն Աշոտյանի հրամանով հաստատված «Հանրակրթական դպրոցում «Առողջ ապրելակերպ» կրթական հայեցակարգը»:

«Հայ ավետարական եկեղեցի» կազմակերպության նախագահ Մկրտիչ Մելքոնյանը նախազգուշացվել է և նրան առաջարկվել է սեղմ ժամկետում փոփոխություններ կատարել կրոնական կանոնդարությունում, որպեսզի այն համապատասխանեցնեն օրենդրության պահանջներին:
Նույնի մասին նախազգուշացվել է նաև «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության» Հայաստանի մանսճյուղ կրոնական կազմակերպության տնօրեն Հարութ Ներսիսյանը: Ինչպես նաև այն մասին, որ Հանքավանի «Շողիկ» ճամբարում իրականացված ծրագրի շրջանակներում թույլ տված խախտումները վերացվեն և հետայսու դրանք այլևս չկրկնվեն: 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ