Եվրախորհրդարանը հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրը՝ Brexit-ի հարցով


05:30 , 30 հունվար, 2020

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրին: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ ԵԽ լիագումար նիստում քվեարկության արդյունքներին հղումով:

Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլիի խոսքերով, ԵՄ երկրների խորհուրդը Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը վերջնականապես պետք է հաստատի հունվարի 30-ին՝ բոլոր ընթացակարգերն ավարտելու համար:

Դրանից առաջ փաստաթուղթը հաստատվել է Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից:

Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: