ԲՀԿ-ական պատգամավորը սնանկ է ճանաչվել


16:59 , 11 հուլիս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի Վճռաբեկ դատարանի մայիսի 29-ին կայացրած որոշմամբ, Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել: Այդ մասին տեղեկացնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի լրատվական ծառայությունը: 2010 թվականի նոյեմբեր ամսից ՎՏԲ-Հայաստան Բանկը բանակցություններ էր տանում պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Բանկի վարկառու Տիգրան Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից Բանկի առջև ունեցած պարտավորությունները չկատարելու հետ: Սկսած 2011 թվականի նոյեմբերից` ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին Բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ