Չինաստանից վերադարձած հայ աղջկա ահազանգը. կորոնավիրուսն իր գաղտնի շրջանում կարող է նաև չուղեկցվել ջերմության բարձրացմամբ, այսինքն մենք բոլորս պոտենցյալ վիրուսակիրներ ենք


21:55 , 29 հունվար, 2020

Չինաստանում ապրող ու աշխատող մի քանի հարյուր հայեր վերադարձել ու վերադառնում են Հայաստան,այդ թվում՝ ես ու իմ ընտանիքը։ Միակ ստւգումը,որ քիչ առաջ անցանք Չինաստանի օդանավակայանում,մարմնի ջերմության չափումն էր,մինչդեռ Կորոնավիրուսն իր գաղտնի շրջանում կարող է նաև չուղեկցվել ջերմության բարձրացմամբ,այսինքն մենք բոլորս պոտենցյալ վիրուսակիրներ ենք...Հայաստանում՝օդանավակայան հասնելուն պես գոնե Չինաստանից ժամանած յուրաքանչյուր ուղևորի հիվանդանոց էր պետք տեղափոխել՝հենց օդանավակայանից՝համալիր բուժզննում անցնելու նպատակով,ջերմությունը չափելը նույնն է ,թե ոչինչ չանել վիրուսի մուտքը Հայաստան կանխելու համար...
Կարծում եմ այս ընթացքում Հայաստան անպայման չինացիներ էլ են ժամանել և էլի առանց լուրջ բուժզննման դուրս եկել օդանավակայանից։
Գուցե շուտով ՀՀ առողջապահության նախարարությունն ու մնացած կառույցները լուրջ միջոցառումներ կձեռնարկեն վերոնշյալի ուղղությամբ, բայց այդ <շուտով>֊ն արդեն ուշ է..

Հ.Գ. <ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ ռեժիմով իրականացնում է ծառայություն։ Իսկ Չինաստանից ժամանած մեր հյուրերը ՀՀ տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում գտնվում են վերահսկողության տակ>,_տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ ԱՌՈՂՋ ԼԻՆԵՆՔ!!!