Սիրուց չարացած


22:04 , 11 հուլիս, 2013

Եվ դու սիրելիս հավատաս պիտի անհավատներին
Անհագ ծարավդ լրացնես ստով ,
Անհավատներին պիտ ապավինես,
Նրանց ճանաչած այն հավատներին,
Որ կոչում են մեղք…
Ազնվության մեջ կգտնես կեղծիք,
Անկեղծության  մեջ դիմակներ բազում,
Քանզի քո աստված անաստված եղավ,
Եվ իր հավատով նա քեզ կուրացրեց:
Փնտրիր սիրելիս դու այն հավատը,
Որը լոկ իմն էր, իմն էլ կմնա,
Իրականության այն պատկերումը,
Որ ես կոչեցի սիրուց չարացած:
Ապրիր հավատով հանուն անհատի,
Հանուն այն հատի, որը սիրտ չունի...