«Դա միշտ լավ ու վատ խոսակցությունների առիթ է տալիս». Մանո Գրիգորյան. Bravo.am (Photo)


21:03 , 29 հունվար, 2020

Bravo.am-ը գրում է.

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները նոր ֆոտոշարք ունեն, որն էլ տրամադրել են BRAVO.am-ին: «Այս անգամ որոշեցինք սեւ եւ սպիտակ լուսանկարներ էլ ունենալ, քանի որ նախկինում նման շարք չէինք արել»,-նշել է Մանոն:

Դերասանուհի-պարուհու հետ զրուցել ենք ընտանեկան հարաբերություններից, կրկին մայրանալու ցանկության մասին, եւ ոչ միայն: Նրա խոսքով՝ ամուսնության օրվանից սկսած՝ միշտ ուշադրության կենտրոնում են եղել.«Դեռ այն ժամանակ, երբ Ֆեյսբուքն ու Ինստագրամը հայտնի չէին, մենք հաճախ էինք տարբեր հաղորդումների հյուր գնում: Իսկ այժմ էլ սոցցանցերի միջոցով փորձում ենք մեր օրինակով ցույց տալ, որ ընտանիքն ամենակարեւորն է: Կիսվում ենք մեր երջանկությամբ, դա էլ միշտ ուշադրություն է գրավում եւ լավ ու վատ խոսակցությունների առիթ է տալիս»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ