Հայկ Մհերյան նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ


19:37 , 29 հունվար, 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՝ Հայկ Մհերյան նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: