Գեղամ Վարդանյանն ազատվել է ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից


16:24 , 29 հունվար, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեղամ Վարդանյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գեղամ Վարդանյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: