Մերի Հակոբյանն այլևս չի երևում հեռուստաէկրաններին. ո՞ւր է կորել դերասանուհին


16:00 , 29 հունվար, 2020

Մերի Հակոբյանն արդեն երկար ժամանակ է՝ չի նկարահանվում հայկական հեռուստանախագծերում: Դերասանուհու ինստագրամյան փոսթերից և սթորիներից պարզ է դառնում, որ Մերին ապրում և սովորում է Մոսկվայում: Նա անգամ ինստագրամի Bio բաժնում ավելացրել է ուսման վայրը՝ ВГИК им. Герасимова (высшие курсы театра и кино):

Դերասանուհին հաճախ է սթորի բաժնում դնում թատերական վարպետության դասերից տեսանյութեր, ցույց տալիս՝ ինչպես են նախապատրաստվում նկարահանումների: